Մոսկվայի մետրոյում վթարի հետևանքով տուժած հայազգի Մերի Քոչարյանն ու Աննա Բուլղադարյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են: Այս մասին armlur.am-ը տեղեկացավ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից: Վերջինիս էլ այդ տեղեկությունը տրամադրվել է Մոսկվայի իշխանությունների կողմից:
Հաղորդվում է, որ 20-ամյա Մերի Քոչարյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նրան այսօր կվիրահատեն, իսկ 23-ամյա Աննա Բուլղադարյանի վիճակը կայուն ծանր է: Նա տրավմատիկ ցնցում է ստացել:
Ինչպես արդեն հայտնել էինք, Մոսկվայի մետրոյի գծի ռելսերից դուրս է եկել 3 վագոն, որի հետևանքով, նախնական տվյալներով, 22 մարդ է զոհվել, իսկ առնվազն 150-ը՝ վիրավորվել: Վթարի հետևանքով նաև հարուցվել է քրեական գործ, իսկ վիրավորների թվում նշվում է միայն այս երկու հայերի անունները: