
Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինծառայողն ինքնասպան է եղել: Զինծառայող Էլշան Աբասօղլու Հաբիբովը ծառայողական զենքից կրակել է իր գլխին եւ տեղում մահացել է: Դեպքը տեղի է ունեցել երեկ, Ակնի (Աղդամ) մոտ գտնվող զորամասում: Ինքնասպանության պատճառների մասին ոչինչ չի նշվում: