Armlur.am-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ այսօր հակառակորդը մոտ 15 րոպե շարունակ կրակոցներ է արձակել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի սահմանամերձ հատվածի վրա:
Տեղեկությունը ճշտելու նպատակով armlur.am-ը կապ հաստատեց Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն իր գրասենյակում է գտնվում, կրակոցներ չի լսել և այդ մասին տեղեկություն չունի: Նա նաև ասաց, թե այսօր ամեն ինչ նորմալ է եղել, և անհանգստանալու համար հիմքեր չկան:
Սակայն Ճամբարակի բնակիչները հայտնում են, որ կրակոցներն իրականում եղել են, այն էլ` ինտենսիվ կերպով: Նշենք, սակայն, որ քաղաքապետարանը սահմանային հատվածից մի փոքր հեռու է գտնվում, և հնարավոր է, որ քաղաքապետը լսած չլինի կրակոցների ձայնը:
Armlur.am-ը կփորձի մանրամասն տեղեկություն իմանալ միջադեպի մասին և հաղորդել ավելի ուշ: