1 օր ջուր չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս.թ. հուլիսի 17-ին ջրաշրջանառություն իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նաև նախազգուշական վերականգնողական ու նորոգման աշխատանքների հետ կապված 1 օրով կդադարեցվի Ստորին-Հրազդան, Կոտայք և Նաիրի-դոտացիոն ջրանցքներով իրականացվող ոռոգման ջրի մատակարարումը:

Ստեղծված անհարմարությունների համար հայցում ենք «Երևան», «Խոյ», «Վաղարշապատ», «Ջրվեժ-Ձորաղբյուր» և «Նաիրի» ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում գտնվող ջրօգտագործողների ներողամտությունը և հայտնում, որ ոռոգման ջրի մատակարարումն անմիջապես կվերսկսվի համապատասխան աշխատանքների ավարտից հետո:




Լրահոս