
ԱՄՆ-ն, անկախ Եվրամիության որոշումից, արդեն այս շաբաթ կարող է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի բանկային ոլորտի և ռազմաարդյունաբերական համակարգի դեմ:
Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը, Վաշինգտոնը տեղեկություններ ունի այն մասին, որ Ռուսաստանը Ուկրաինայի անջատողականներին ապահովում է ռազմական տեխնիկայով, սպառազինություններով և ֆինանսներով:
Հինգշաբթի օրը եվրոպացի ղեկավարները կհանդիպեն Բրյուսելի գագաթաժողովում, ուր քննարկվելու է Ուկրաինաի արևելքում ստեղծված իրավիճակը և Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու հարցը: