Տիգրան Սարգսյանը հանդիպել է ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաշինգտոնում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպումներ ունեցավ Վաշինգտոնում գործող ամերիկահայ առաջատար կազմակերպությունների՝ Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի եւ Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարների հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի ներկայացուցիչ Կարո Արմենյանի, Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանի, Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանի եւ Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունու հետ հանդիպումների ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգին, Հայաստան-Սփյուռք կապերի հետագա ամրապնդմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը եւ ամերիկահայ համայնքին հուզող հարցերի լայն շրջանակի:

Հանդիպումների ընթացքում փոխադարձ պատրաստակամություն հայտնվեց` շարունակելու հետագա համագործակցությունը:




Լրահոս