ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 16-ին կազմել է 407.19 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.10 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 551.13 դրամ (նվազել է 2.66 դրամ): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.84 դրամ (նվազել է 0.01 դրամ)։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 697.56 դրամ (նվազել է 0.37 դրամ):
Թանկարժեք մետաղների համար սահմանվել են հետեւյալ գները՝ մեկ գրամ ոսկին՝ 17,101.65 դրամ, արծաթը՝ 276.69 դրամ, պլատինը՝ 19,563.45 դրամ։
Հուլիսի 16-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3 100 000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.25 դրամ: