«Ժողովուրդ»-ը զրուցել է Հայաստանի ժողովրդական արտիստ, Գյումրու դրամատիկական թատրոնի դերասանուհի Անահիտ Քոչարյանի հետ, ով հասցրել է մարմնավորել շուրջ 80 կերպար մի շարք ներկայացումներում, խաղացել է «Սպիտակ ափեր», «Տխուր փողոցի լուսաբացը», «Ուրախ ավտոբուս», «Խաչագողի հիշատակարանը» եւ այլ ֆիլմերում, նաեւ սերիալներում: -Տիկի՛ն Անահիտ, կար ժամանակ, որ Գյումրու թատրոնի աշխատանքը համատեղում էիք Երեւանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի …