Արտագաղթի ահռելի ծավալներն իրենց բացասական հետեւանքներն են ունեցել բոլոր բնագավառներում, հատկապես տնտեսության վրա: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում կտրուկ պակասել է աշխատունակ տարիքի բնակչության թիվը, նվազել են աշխատանքային ռեսուրսները, զբաղվածների քանակը: Այսինքն` նվազել է բնակչության այն հատվածը, որ տնտեսության հիմնական շարժիչ ուժն էր, գլխավոր ռեսուրսը. հիմնական աշխատողը, նյութական բարիք ստեղծողը, հարկեր վճարողը եւ, վերջապես, նաեւ սպառողը: …