«Ժողովուրդ»-ը «Քաղաքում» եւ «Բանակում» սերիալներից, մի շարք հումորային նախագծերից հայտնի դերասան Հովհաննես Դավթյանի հետ զրուցել է Հայաստանում հումորիստների ազատության, սերիալներում չնկարահանվելու պատճառների, հաղորդումների ժամանակ հնչեցրած համարձակ որակումների եւ այլ թեմաների շուրջ։ -Հովհաննե՛ս, կա՞ նոր ներկայացում, որի վրա աշխատում եք, եւ կա՞ մի թեմա, որին մտադիր եք անդրադարձ կատարել։ -Այո՛, կա նոր ներկայացում, այն, հավանաբար, հանդիսատեսի …