Ազգային ժողովում նշվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 20-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային օրն ու միամսյակը Ազգային ժողովում նշվել է խորհրդարանական կայքի ֆրանսերեն էջի շնորհանդեսով: ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից  armlur.am -ին տեղեկացնում են, որ միջոցառմանը ներկա են եղել ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, պատգամավորներ, ֆրանկոֆոնիայի գծով արտգործնախարարի խորհրդական-դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, Հայաստանում Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի դեսպանները, ֆրանսիական կազմակերպությունների ու կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: ԱԺ նախագահը գոհունակությամբ նշել է, որ այսուհետև Հայաստանի Ազգային ժողովի կայքը “կխոսի” նաև ֆրանսերեն` առցանց հաղորդակցության միջոցով աշխարհին հասանելի դարձնելով Հայաստանի խորհրդարանի լուրերը: ԱԺ նախագահի խոսքերով` սա Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առիթով Ազգային ժողովի նվերն է ֆրանսալեզու ընթերցողներին: Խորհրդարանի պաշտոնական էջում դեռ մեկ տարի առաջ են սկսվել ֆրանսերեն թարգմանվել ԱԺ պատմության, գործառույթների ու կառուցվածքի մասին պատմող էջերը: Միջոցառման ավարտին Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ ,Հայաստանի փոքրիկ երգիչներըե կատարել են ֆրանսերեն հայտնի ու սիրված երգեր, ինչպես նաև հնչեցրին Կոմիտաս: 




Լրահոս