Չեմ հանդիպել ո՛չ ադրբեջանցու, ո՛չ էլ թուրքի հետ. Եվա Ռիվասն` իր անձնականի ու գործունեության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am զրուցակիցն է երգչուհի Եվա Ռիվասը, ով հայկական շոու-բիզնես  մուտք  գործեց «Եվրատեսիլ» երգի մրցույցթին մասնակցելու և այնտեղ հնչած «Apricot  Stone» երգի շնորհիվ:

Եվա, ինչպե՞ս ստացվեց, որ հենց դուք ներկայացրիք Հայաստանը Եվրատեսիլում:

-Դեռ 2005 թվականի` Մոսկվայում կայացած «Տարվա հայկական երգ» ամենամյա մրցույթից հետո Վալերի Սաարյանն առաջարկեց զբաղվել իմ կարիերայով, սակայն ես հրաժարվեցի: Մի  քանի տարի անց` 2009 թվականին, մենք կրկին հանդիպեցինք, և ես առաջարկեցի իմ թեկնածությունը Հայաստանը եվրատեսիլյան մրցույթին ներկայացնելու համար: Եկանք համաձայնության, ձևավորվեց պրոֆեսիոնալ աշխատակազմ, գտնվեց համապատասխան երգ և սկսեցինք աշխատել: Պահանջվեցին մեծ ջանքեր, որպեսզի հասարակությունը կարողանար ընդունել ինձ որպես երգչուհի:

– Ձեզ հետ այդ շրջանում աշխատում էր պրոֆեսիաոնալ աշխատակազմ և պրոդյուսեր, ի՞նչ էիք Դուք անում:

-Ես երգում էի: Այնպես էի երգը մատուցում, որ այն  հետաքրքիր լինի: Միգուցե այլ երգչի կատարման պարագայում այն այդքան էլ հետաքրիր չլիներ:

– Մարդիկ կարծում են, որ դա այդպես չէ, որ Ձեր փոխարեն տարվում էին բոլոր աշխատանքները:

-Միգուցե ոմանք այդ կարծիքին են, ոմանք` ոչ, բոլորին համոզել հնարավոր չէ:

Ինչո՞ւ Դուք Եվրատեսիլի շրջանակներում չունեցաք  շրջագայություններ:

-Ես մինչ այսօր չեմ հասկացել, թե ինչ է հարկավոր այդ մրցույթը հաղթելու համար, անհրաժեշտ է շրջագայություն, թե ոչ: Դա պետք է իմանա պրոդյուսերը, իսկ ես իմ կատարած աշխատանքը գերազանց եմ գնահատում: Այն, որ ես չեմ հաղթել, իմ մեղքը չէ:

– Գերազանցը դա Ձե՞ր գնահատականն է:

-Դա ժողովրդի գնահատականն է:

Որտեղի՞ց գիտեք:

-Ես դա ասում եմ` ելնելով իմ էլեկտրոնային հասցեին ուղղված բազմաթիվ նամակներից, որտեղ գրված էին միայն շնորհակալական և հիացմունքի խոսքեր: Հասարակությունը նոր երգեր էր ուզում, ես ուզում էի շարունակել իմ ստեղծագործական կյանքը:

– Դուք կարո՞ղ եք առանց պրոդյուսերի Հայաստանում այնպիսի կարիերա անել, ինչպես 4 տարի առաջ:

– 4 տարի առաջ ես  կարիերայի  նախնական փուլում էի, այդ պատճառով ունեի պրոդյուսերի կարիք: Իմ կարծիքով, եթե մարդ խելացի է, ապա կարող է իր կարիերան կառուցել առանց պրոդյուսերի:

– Կուզեի՞ք զբաղվել պրոդյուսինգով:

– Այո, ինչու ոչ: Եթե ինձ իմ կարիերան հոգնեցնի, ես  կուզեմ աշխարհին ևս մեկ աստղ պարգևել:

– Ինչպե՞ս են Ձեր գործերը ընթանում բիզնես ոլորտում:

-Որպես պրոֆեսիոնալ գործունեության ոլորտ դա ինձ այլևս չի հետաքրքռում:

– Ի՞նչ գիտեք Հայաստանի քաղաքականության մասին:

-Չէի ասի, որ հետաքրքրվում եմ բոլոր քաղաքական հարցերով, սակայն հիմնական իրադարձություններին տեղյակ եմ: Ես քաղաքական գործիչ չեմ, երգչուհի  եմ  և Հայաստանում եմ, որ երգեմ:

 – Դուք որոշ ժամանակ հանդիպել եք մահմեդականի հետ, ի՞նչ պատասխան կտաք հայ հասարակությանը, եթե նրանք Ձեզ մեղադրեն դավաճանության մեջ:

-Շատերն էին դեմ, որ ես հանդիպեմ մահմեդականի հետ: Ես չեմ հանդիպել ո՛չ ադրբեջանցու, ո՛չ էլ թուրքի հետ, հանդիպել եմ այլ կրոնին դավանող տղամարդու հետ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս