«Այս ընտրությունները պլանավորված են, այսինքն` ծրագիրը դրված է, թե որ ուժերն են, որ հասարակության մեջ, իրենց կարծիքով, ունեն ազդեցություն, որոնք կարող են հետընտրական պրոցեսներում նորից բարդություններ բերել, որպես ժողովրդավարության ռահվիրա` Հայաստանին վատ ներկայացնել: Սերժ Սարգսյանն ուրիշ ձեւով պետություն փող բերել չի կարող, հիմա աճուրդի պիտի հանի ժողովրդավարությունը»,-երեկ այսպիսի միտք է հայտնել hayeli.am-ին «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Ըստ նրա` այս ամենը հաշվի առնելով` պետական կառույցներում միտք է ծագել ընտրություններն անել ծրագրավորված. «Այս ուժերին դուրս թողնել, մյուսներին ընդգրկել, եւ ամենակարեւորը, հետընտրական գործընթացները կանցնեն հանգիստ: Կարող եմ ասել` բավականաչափ լավ է ծրագրավորված, եթե ամեն ինչ լավ գնա, շատ նեղացածներ չլինեն, հետընտրական գործընթացները բավականին հանգիստ կանցնեն: Բայց Հայաստանի կյանքում այդ ծրագրավորումից ի՞նչ կփոխվի, բացի նրանից, որ հանգիստ անցումով կպահպանվի իշխանությունը»: Այնպես որ, Հայաստանում ընտրություններ` որպես այդպիսին, մայիսին տեղի չեն ունենա:
ԱՃՈՒՐԴԻ Է ՀԱՆՎԵԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ