
«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է թիմի ծրագրերի և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիի մասին։ Նա նշել է, թե ինքը ֆուտբոլիստներին լավատեսություն է հաղորդում և կարծում է, որ Մեսսիին հարկավոր չէ վերականգնել իր հեղինակությունը:
Գլխավոր մարզչի խոսքով՝ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը շարունակում է մնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։
«Գլխավորում եմ մի թիմ, որտեղ հանդես են գալիս լավագույն ֆուտբոլիստները: Նրանցից ամենալավը Մեսսին է։ Բոլոր մարզիչները ցանկանում են ունենալ լավագույն ֆուտբոլիստներին։ Ունենք հոյակապ թիմ, որտեղ վճռորոշ դեր են խաղում ոչ միայն Մեսսին, Սուարեսը և Նեյմարը», – նշել է նա: