Քաղաքացուն ձերբակալել են՝ ձմերուկի վրա «հարձակման» համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոննեկտիկուտի բնակիչը ձերբակալվել է «սպառնալիք ներկայացնող վարքագծի համար» այն բանից հետո, երբ նա ձմերուկը կտրել է «ագրեսիվ» եղանակով, տեղեկացնում է The Register Citizen News-ը:

Ինչպես տեղեկացնում է պարբերականը, հունիսի 4-ին ոստիկանությանը դիմած կինը հայտնել է, որ ոմն Կարմին Սերվելլինոն իր գործիքների արկղում թմրանյութ է պահում: Ավելի ուշ նա հայտնաբերել է, որ փաթեթն արկղից անհետացել է, և գնացել է ոստիկանություն՝ թմրանյութի նախօրոք արված լուսանկարով:

Տուն վերադառնալով՝ կինը տեսել է խոհանոցի սեղանի վրա դրված ձմերուկ, որի մեջ խրված է եղել դանակ: Մի քանի վայրկյանից Սերվելլինոն մտել է խոհանոց և սկսել «շատ ագրեսիվ» ձևով ձմերուկ կտրատել: Նրա խոսքով, տղամարդը «ագրեսիվ» պահվածք է որդեգրել իրեն վախեցնելու նպատակով: Կինը նկարահանել է նաև դանակը, և այդ լուսանկարները փոխանցել ոստիկանությանը:

Արդյունքում Կարմին Սերվելլինոն ձերբակալվել է սպառնալիքի և հասարակական կարգը խախտելու մեղադրանքով: Հետագայում նրան ազատ են արձակել 500 դոլլար գրավի դիմաց:




Լրահոս