Մարդկությունը դժգոհ է արագ զարգացումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդկանց 3/4 գտնում է, որ աշխարհը չափից շատ արագ է փոխվում: Այդպիսին են Ipsos MORI ընկերության գլոբալ հետազոտությունների արդյունքները, որը հարցման է ենթարկել աշխարհի 20 երկրներից 60 հազար մարդու:

Սոցիոլոգիական հետազոտությունը նպատակ է ունեցել պարզել մարդկանց վերաբերմունքն աշխարհում բարձր տեխնոլոգիաների զարգացման վերաբերյալ:

10 հարցվածներից 6-ը նշել են, որ համակարգիչների և այլ էլեկտրոնային սարքերի առջև չափից շատ ժամանակ են անցկացնում, մինչդեռ նրանք կուզանային ավելի պարզ կյանքով ապրել:

Հետազոտողները պարզել են, որ մարդիկ հիմնականում դժգոհ են այն բանից, թե ինչպես են բարձր տեխնոլոգիաներն ազդում իրենց կյանքի վրա: Միաժամանակ, հացվածները խոստովանում են, որ այլևս չեն կարողանա ապրել առանց էլեկտրոնային սարքերի:




Լրահոս