ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենայն հավանականությամբ, Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած ՍԴՀԿ-ն չի անդամակցի «Հայ ազգային կոնգրես» դաշինքին: Սակայն ՍԴՀԿ անդամներն ընդգրկված կլինեն Կոնգրեսի համամասնական ցուցակում: Բանն այն է, որ ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրում այս պահին կեղծված փաստաթղթերով որպես ՍԴՀԿ ատենապետ գրանցված է Գեւորգ Պերկուպերկյանը: Արդյունքում՝ Սարգսյանը չի կարող ստորագրել դաշինք կազմելու որոշման տակ: Արդարադատության նախարարությունն այժմ Լյուդմիլա Սարգսյանի դիմումի հիման վրա քննարկում է այս խնդիրը, բացի այդ, կեղծված փաստաթղթեր ներկայացնելու համար նյութեր են նախապատրաստվում ոստիկանության Կենտրոնի քննչական վարչությունում: Բայց քանի որ առաջադրումներին մնացել է մեկ շաբաթ ժամանակ, իսկ ԱՆ-ն էլ չի շտապում լուծում տալ խնդրին, ՍԴՀԿ-ն ստիպված կլինի այլ կերպ լինել ՀԱԿ ցուցակում:




Լրահոս