«Աթլետիկոն» ցանկանում է ձեռք բերել «Բենֆիկայի» դարպասապահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Աթլետիկոն» հայտարարել է, որ ցանկանում է ձեռք բերել պորտուգալական «Բենֆիկայի» սլովենացի դարպասապահ Յան Օբլակի տրանսֆերը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ակումբները համաձայնության են եկել 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ Օբլակը բուժզննում անցնելուց հետո 6 տարվա պայմանագիր կկնքի Իսպանիայի չեմպիոնի հետ։ Նա դիտարկվում է որպես փոխարինող բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուային: Վերջինս երեք տարվա վարձակալությունից հետո կվերադառնա Լոնդոնի «Չելսի»։




Լրահոս