ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ՀՀԿ համամասնական ցուցակում կանանց «դեֆիցիտ» է: Բանն այն է, որ ըստ ԸՕ սահմանած կարգի` համամասնական ցուցակում յուրաքանչյուր վեցերորդը պետք է կին լինի: Ու հիմա ՀՀԿ-ն զբաղված է համապատասխան կին թեկնածուների հայթայթմամբ, որոնց կարողանա իրապես գործուղել ԱԺ: ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը՝ ասելով, որ իրենց կուսակցության կեսից ավելին կանայք են: «Բոլորն էլ նորմալ, գաղափարախոսական ՀՀԿ-ականներ են»,-ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ իրենց դեպքում չկա նման խնդիր: Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու է ՀՀԿ-ն հույսը դրել Շուշան Պետրոսյանի, DJ Վակցինայի եւ այլ կանանց վրա:




Լրահոս