«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը վերջերս Բաղրամյան 79 հասցեում միանգամից 2 բնակարան է ձեռք բերել: Թե ինչ գումարներով, պարզ չէ: Այնուամենայնիվ, փորձեցինք լուրը ճշտել ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավարից: Վերջինս հերքեց այդ տեղեկությունները` ասելով, որ Բաղրամյան 79 հասցեում բնակվում է վաղուց ու նոր բնակարան չի գնել: Ըստ նրա` ոչ էլ երկրորդ հարկն է կառուցել: Մինչդեռ նրա հարեւաններն ու մտերիմներն այլ բան են պնդում` հաստատելով մեր ունեցած տեղեկությունները:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ