Շվեդ ակադեմիկոսը Վիքիպեդիայում 2,7 մլն հոդված է գրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ակադեմիկոս Սվերկեր Յոհանսսոնը հանդիսանում է Վիքիպեդիա էլեկտրոնային հանրագիտարանի 2,7 մլն հոդվածների հեղինակ, ինչը կազմում է նրա ողջ ծավալի 8,5 %-ը:

Շվեդ պրոֆեսորը ստեղծել է Lsjbot ծրագիրը, որը հավաքում է տեղեկատվությունը էլեկտրոնային աղբյուրներից և ստեղծում հոդվածներ Վիքիպեդիայի համար: Սովորաբար դրանք պարունակում են միայն բազային տեղեկատվություն, հայտնում է BBC-ին:

Ներկայում պրոֆեսորը ստեղծում է օրական 10 հազար հոդված: Lsjbot-ի ստեղծած հոդվածների 1/3-ը շվեդերեն են:

Առանձնապես շատ են կենդանիների քիչ հայտնի տեսակների, այդ թվում թիթեռների և մեղուների մասին նյութերը: Հեղինակը հպարտանում է նաև Ֆիլիպինների մասին իր հոդվածներով: Յոհանսսոնի շնորհիվ 2013թ.-ին շվեդական Վիքիպեդիան ունի ավելի քան մեկ միլիոն հոդված, տեղեկացնում է euromag.ru-ն:




Լրահոս