«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող, այսօր ինքնավնասում արած ցմահ դատապարտյալ Հարություն Խաչատրյանը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»-ից կրկին տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ:
Ինչպես Armlur.am-ին հայտնեցին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից, Խաչատրյանը ստացել է համապատասխան բուօգնությունը, և հիվանդանոցում մնալու կարիք այլևս չկար:
Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանն Armlur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ցմահ դատապարտյալը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Գոռ Ղլեչյանը հավելեց, որ սպանության համար դատապարտված Խաչատրյանը ապօրինի պահանջներ է ներկայացրել բանտի վարչակազմին և մերժում ստանալուց հետո կտրել երակները:
Տեղեկացնենք, որ այսօր news.am լրատվական կայքը հայտնել էր, որ ցմահ դատապարտյալ Հարություն Խաչատրյանն այսօր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կտրել է երակները: