Ինչպես հայտնի է՝ ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքի նախագիծ: Այս մարմինը փոխարինելու է ներկայիս ազգային անվտանգության խորհրդին: Հիշեցնենք` այսօր ազգային անվտանգության խորհրդի անդամ են հանդիսանում նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, Սահմանադրական դատարանի նախագահը, փոխվարչապետը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր դատախազը, ազգային …