«Ժողովուրդ»-ը զրուցել է «Մեր մանկության տանգոն», «Մարիամ», «Փեսացուն կրկեսից» ֆիլմերից, «Կյանքի գինը», «Վերադարձ», «Կարմիր բլուր» սերիալներից հայտնի դերասան Սամվել Սարգսյանի հետ: -Պարո՛ն Սարգսյան, հայ կինոյի զարգացման տեմպերը Ձեզ բավարարո՞ւմ են: -Իհարկե ոչ: Իսկ մենք զարգացում ենք ապրո՞ւմ, այդ ի՞նչ ենք արել, որ զարգանանք, մի կինոյի անուն տվեք` բացի այն մեյմունություններից, որոնցից մեկում դժբախտություն եմ ունեցել …