Գերմանիայում 300 հազար լիտր գարեջուր են գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անհայտ մարդիկ Գերմանիայում գողացել են 300 հազար լիտր գարեջուր: Այդ մասին հաղորդել է տեղի ոստիկանությունը:

Բեռը պահվում էր Կրեֆելդ քաղաքի պահեստներում: Նման քանակությամբ գարեջուրը կարող է տեղավորվել 10 լրիվ բեռնված ֆուրերում, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Ականատեսների տեղեկությունների համաձայն, ենթադրյալ գողերի մեքենաները շարժվել են Կրեֆելդից ոչ հեռու գտնվող Դույսբուրգ քաղաքի ուղղությամբ: Ինչպես հայտնել են ոստիկանությունից, կասկածելի ակտիվությունը պահեստներում նկատվել է դեռևս անցած հինգշաբթի, սակայն գողության մասին պաշտոնապես հայտարարվել է միայն երկուշաբթի օրը:




Լրահոս