ՓՈՂ ԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն իր ընթերցողներից ահազանգ ստացավ, որ Հարավարեւմտյան Բ-2 թաղամասում (ունիվերսամի մոտ) ՀՀԿ նորաբաց շտաբը երկու օր է` ողջ ցերեկվա ընթացքում անձնագրերով մարդկանց է ընդունում: Քաղաքացին պատմեց, որ մարդիկ իրենց անձնագրային տվյալները թողնում են շտաբում, որի դիմաց 5000-ական դրամներ են ստանում:
Այս կապակցությամբ զրուցեցինք ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ, ով ասաց, որ եթե նման բան կա, ապա քաղաքացիները թող դիմեն իրավապահ մարմիններին` նման ապօրինությունը կանխելու համար:




Լրահոս