Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ մարզպետին մեղադրում են պաշտոնական լիազորությունները գերազանցելու մեջ: Դատարանն արդեն անցել է ապացույցների հետազոտմանն ու լսում է վկաներին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հովակիմյանը տեղեկացրեց, որ արդեն ցուցմունքներ են տալիս գործով որպես վկա անցնող շինարարները: Սակայն նախկին մարզպետն անհամբերությամբ սպասում է գործով անցնող փաստաթղթերի ուսումնասիրությանը: «Փաստաթղթերին որ հասնեն, անհարմար իրավիճակում կհայտնվեն, որովհետեւ չեն կարողանա հիմնավորել որեւէ մեղք»,-ասաց Վարդգես Հովակիմյանը:
ԱՆՄԵՂ ՀՀԿ-ԱԿԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ