ԵՐՐՈՐԴ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԽՆԴԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ՀՀԿ-ն պատրաստվում է իր համամասնական ցուցակը ԳՄ-ում քննարկել շաբաթ օրը: Չի բացառվում, որ մեկ օրում նրանք չկարողանան ավարտել քննարկումները, եւ նիստը շարունակվի նաեւ կիրակի: Ամեն դեպքում, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, ՀՀԿ-ն իր ընտրացուցակի հարցին կանդրադառնա ԲՀԿ համագումարից հետո նոր միայն: Մինչ այդ, երեկ չի կայացել ՀՀԿ ԳՄ ավանդական նիստը: Նշենք, որ երկուշաբթի օրն արդեն ՀՀԿ-ն պատրաստվում է ԿԸՀ ներկայացնել իր ցուցակը: Մինչ այդ, սակայն, կուսակցությունում դեռ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ ցուցակի երրորդ համարի հարցում: Եթե հայտնի է՝ ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը, նրան հաջորդելու է Տիգրան Սարգսյանը, ապա երրորդ տեղի համար այժմ քննարկվում են Հովիկ Աբրահամյանի ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունները: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե իրենք ցուցակը քննարկելու են առաջիկայում եւ սահմանված ժամկետում էլ կներկայացնեն այն:




Լրահոս