ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՏԸ ՉԻ ԿԱՅԱՆՈՒՄ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում չկայացավ պաշտոնատար անձանց անուններն օգտագործելով խոշոր չափերի գումարներ հափշտակելու կամ հայտնի ֆինանսական բուրգի գործով դատավարությունը (նախագահող դատավոր՝ Գագիկ Պողոսյան): Պատճառն ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի առողջական վիճակի կտրուկ վատացումն է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արթուր Անդրեասյանի պաշտպան Համազասպուհի Գրիգորյանը նշեց, որ իրենք անգամ քննության ժամանակ են հարց բարձրացրել Արթուրի առողջական վատ վիճակի մասին. «Նա անգամ տեղաշարժվել չէր կարողանում եւ այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ ու անգամ հաց չի կարողանում ուտել»: Իսկ Արթուրի մայրը` տիկին Փառանձեմը, նշեց, որ «ֆինանսական բուրգ» անվանումը հորինված է, իսկ այս ամենն իր որդու դեմ ծրագրավորված եւ ուղղորդված գործ է: Թե ում կողմից, տիկին Փառանձեմը չմանրամասնեց` նշելով, թե այս պահին կարեւորն իր որդու առողջական վիճակն է: Հիշեցնենք, որ Ա. Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի, Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երեւան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի անունները շահարկելու միջոցով տարբեր քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով գումարներ եւ անշարժ գույք հափշտակելու համար:

 

ԱՌԱՆՑ ԲՋՋԱՅԻՆՆԵՐԻ

ՀՀ կառավարության որոշմամբ` այսուհետ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կարգելվի բջջային հեռախոսներ բերել: Դրանց առկայությունը բանտախցերում բացառելու համար արգելվել են նաեւ հեռախոսի մարտկոցները, sim-քարտերը, ինչպես նաեւ բջջային հեռախոսի հետ առնչություն ունեցող այլ սարքերը:




Լրահոս