«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Էմմա Պետրոսյանը: Նա անդրադարձել է կին-տղամարդ հարաբերություններին, խոստովանել, թե ինչի համար է ափսոսում, նշել, թե երբ է եղել իր կյանքի շրջադարձային փուլը: -Էմմա՛, Ձեզ հիշում եք` սկսած ո՞ր տարիքից: -Մանկապարտեզային տարիքից, երեւի 4 տարեկանից: Որոշ դրվագներ են տպավորվել: Հիշում եմ ինձ բակում, ծնողներիս հետ, ոչ Երեւանում, …