Հուլիսի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Իրաքի հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան էր նշանակվել Կարեն Գրիգորյանը:
Պաշտոնը ստանձնելուց օրեր անց` հուլիսի 9-ին, Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի և գույքի հայտարարագիրը: Ըստ այդմ` նա ունի մեկ ավտոտնակ և մեկ բնակարան: Բացի այդ` նա ունի երկու մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց` MITSUBISHI MONTERO SPORT 3.0 և MITSUBISHI PAJERO 3500 մակնիշների:
Նրա հաշվին առկա միջոցները նշված են արտարժույթով, որն էլ կազմում է 43, 964 դոլար: Մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրության շնորհիվ նա կարողացել է 12,328 դոլար գումար վաստակել: