
Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Ադրիանոյի բուժզննման արդյունքում հայտնաբերվել են սրտի հետ կապված որոշակի խնդիրներ, հայտնում է «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը:
Նշված է, որ ֆուտբոլիստի մոտ սրտի աշխատանքի հետ կապված խնդիրները հայտնաբերվել է մինչմրցաշրջանային պատրաստության ժամանակ:
Այժմ Ադրիանոն բաց կթողնի 4-6 շաբաթ և այդ ընթացքում նա կմարզվի հատուկ ծրագրով: