«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած ԲՀԿ-ն մեկնել է վաստակած հանգստի եւ այդ պատճառաբանությամբ չի մասնակցում ՕԵԿ միտինգին, այնուհանդերձ, ամռան այս տապին ԲՀԿ «այլընտրանքային» երկրապահների «կոմիտեն» շարունակում է, ինչպես կասեր Վանոն, «մանրամասնորեն սիրել Հայաստանը», փորձելով աշնանային քաղաքական ակտիվացումներին ընդառաջ հավաքագրել ազատամարտիկներին` Մեղրուց մինչեւ Տավուշ, հոգալով նրանց բոլոր ծախսերը, ինչպես, ասենք, Ջերմուկցի Համոյի վիրահատության, նաեւ չմոռանալով խոստումներ տալ, որ «եկանք իշխանության, տեսեք, թե ինչեր ենք անելու»:
Ըստ մեր աղբյուրների` ամենաակտիվ «երկրապահական» հավաքագրման աշխատանքները ԲՀԿ-ն իրականացնում է Վարդենիսում` հատ-հատ հանդիպելով բոլոր դժգոհների, նաեւ այլ կուսակցությունների «ակտիվիստների» հետ, խոստումներ տալով Վարդենիսում օրերս կատարված ադրբեջանական դիվերսիայի «ֆոնին»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում