Հովիկ Աբրահամյանը վերջ է դրել «կնիկական» կռիվներին ու խանդի տեսարաններին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հովիկ Աբրահամյանի մոտ երեկ տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերի խորհրդի հերթական նիստը:

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին երեկ հայտնի դարձավ, որ մինչ այդ ՀՀԿ-ի ներսում կին պատգամավորների մեջ հերթական գզվռտոցն է եղել, քանի որ վերջիններից վարչապետին կից խորհրդում ներկայացված է միայն ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Եվ ահա, ՀՀԿ-ական կանանց մեջ նոր գզվռտոց է ընթացել, ոմանք դժգոհել են, թե ինչո՞ւ պիտի միայն Նաղդալյանը լինի այնտեղ։

Ըստ նրանց՝ ճիշտ կլինի, եթե ՀՀԿ խմբակցության մյուս կին պատգամավորները, անգամ՝ մյուս խմբակցությունների կանայք եւս լինեն այդ խորհրդում, այլապես դա անարդար կլինի: «Տերը նշանակել է ինձ հարեմի ամենասիրելի կինը» խոսքերը հիշեցնող պայքարն ավարտվել է նրանով, որ Հովիկ Աբրահամյանը համաձայնվել է ընդլայնել խորհրդի կազմը, միայն թե կարողանա վերջ դնել «կնիկական» այդ կռիվներին ու խանդի տեսարաններին»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս