
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ «Առագաստ» սրճարանի հարևանությամբ գործող «Տրիումֆ» բար- սրճարանը շարունակում է հաճելի ժամանցավայր մնալ Աժ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեցի և օլիգարխիկ համակարգի համար: Ի դեպ, վերջիններիս կարելի է այսուհետ տեսնել նաև ցերեկային ժամերին: Այս օրերին Ռուբեն Հայրապետյանի հետ կարելի է նկատել նաև Աժ՝ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հարություն Փամբուկյանին, որը մերթ ընդ մերթ տևական ժամանակով բացակայում է երկրից: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Փամբուկյանը մեկ տարուց ավելի է, ինչ ցանկանում է հրաժարվել ՀՀ Թենիսի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, սակայն դա նրան ոչ մի կերպ չի հաջողվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։