«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակված Յուրի Վարդանյանը պետական պաշտոն զբաղեցնելու տարիներին հասցրել է բավականին ունեցվածք կուտակել: 2012թ., երբ նա Սերժ Սարգսյանի խորհրդականն էր, հայտարարագրել էր միայն 650 հազար դրամ: 2013թ., երբ սպորտի նախարար էր` հայտարարագրել էր 2 մլն 920 հազար դրամ:
Իսկ ահա նախարարի պաշտոնը թողնելուց եւ խորհրդական նշանակվելուց հետո նա հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ սեփական տուն, մեկ ավտոտնակ, հողին ամրացված այլ անշարժ գույք: Բացի այդ, Յուրի Վարդանյանը հայտարարագրել էր միանգամից 5 ավտոմեքենա` «FORD EXCURSION V10 6.8 L», «FORD AEROSTAR 3.0 EFI V6 XL», «MERCEDES-BENZ 500 S», «FORD E 150» եւ «LEXUS GX 470» մակնիշի: Իսկ նրա հաշվին կար 3 մլն 220 հազար դրամ: Հետաքրքիր է, թե դեսպան Վարդանյանի հայտարարագիրն ի՞նչ փոփոխությունների կենթարկվի մեկ տարի անց»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։