ՀՀ-ՌԴ փոխհարաբերություններում միջպետական փաստաթղթերը ձեւակերպվում են ռուսական կողմի թելադրանքով․ «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը զրուցել է ՀՀՇ վարչության անդամ, 1992-1997թթ. Մաքսային վարչության ղեկավար Երջանիկ Աբգարյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Պրն Աբգարյան, օրերս հայտնի դարձավ, որ հսկայական գումարների յուրացման համար հետախուզվում է «ԱրմենՏել» ընկերության նախկին տնօրենը: Դուք կապ տեսնո՞ւմ եք Սերժ Սարգսյանի նախօրեին արված հայտարարության՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին, եւ անմիջապես դրան հաջորդած «ԱրմենՏել» ընկերության նախկին տնօրենի առաջադրված մեղադրանքի միջեւ: Ձեր կարծիքով՝ ո՞րն է պատճառը, որ առհասարակ ռուսական ընկերությունների, օրինակ՝ «ԱրմենՏել»-ի, ՀԷՑ-ի համար Հայաստանում ազատ գործունեության դաշտ է ստեղծված, եւ նրանց կողմից արված չարաշահումները հաճախ անտեսվում են եւ բացահայտվում միայն հատուկ դեպքերում՝ ըստ նպատակահարմարության: Մինչդեռ մամուլը մշտապես բարձրաձայնում է ռուսական ընկերություններում կատարվող չարաշահումների մասին:

ՀՀ-ՌԴ փոխհարաբերություններում քաղաքական, տնտեսական եւ այլեւայլ բնույթի բոլոր միջպետական փաստաթղթերը ձեւակերպվում են ռուսական կողմի թելադրանքով: Դրանով էլ բացատրվում է ռուսական ընկերություններին տրամադրված լայն արտոնությունների առկայությունը: ՀՀ իշխանությունները դա փորձում են պայմանավորել ՀՀ եւ Արցախի «անվտանգությամբ», ինչը, ըստ էության, առկա իրողությունների հետ ընդհանրության եզր չունեցող մեծագույն խաբկանք է եւ կեղծիք: Իսկ ընդհանրապես՝ կարելի է մեծ վստահությամբ պնդել, որ ՀՀ-ում գործող ռուսական բոլոր պետական եւ մասնավոր ընկերությունները եւ զինվորականները մեր երկրում քրեական թալանին զուգահեռ իրականացնում են ավելի լայնամասշտաբ փաստաթղթավորված «օրինական» թալան (ի դեպ, նույնիսկ ռուս դեսպաններն անմասն չեն դրանից)»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս