Մոսկվայի մետրոյի վթարի նոր վարկած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որոշ փորձագետների կարծիքով, Ռուսաստանի մայրաքաղաքի մետրոյի վթարի պատճառ կարող է դառնալ ոչ թե սլաքի սխալ մոնտաժումն, այլ գնացքի շարժակազմի տակ հայտնված օտար առարկան:

Ինչպես գրում է Коммерсант-ը, վագոնների՝ ռելսերից դուրս գալու վայրից 50 մետրի վրա փորձագետները գտել են բետոնի բեկորներ, ինչը կարող է նշանակել, որ գնացքի տակ օտար առարկա է հայտնվել:

Մյուս կողմից, անկախ փորձագետների խումբի եկել է այն եզրակացության, որ սլաքի մանտաժման սխալը չէր կարող վթարի պատճառ դառնալ: Նրանց խոսքով, անհայտ առարկան կարող էր վնասել անիվը, ինչն էլ կարող էր վթար առաջացնել:




Լրահոս