Քիչ անց կառավարության շենքի դիմաց են հավաքվելու Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչները, ովքեր ցանկանում են իրենց բողոքն արտահայտել գյուղնախարարության ՝ վերջերս բացահայտված հերթական աճպարարության դեմ:
Armlur.am-ի թղթակցին բնակիչները պատմել են, որ իրենց ժամանակին ցորենի սերմացու է տրվել, որը բերքահավաքից հետո իրենք պետք է ետ վերադարձնեին: Ցորենը չի աճել, ու հետևաբար իրենք փոխարինաբար վերցված ցորենի սերմացուն վերադարձնելու հնարավորություն չունեն: Վարդենիսցիները նախատեսում են պայքարել մինչ խնդրի լուծումը: