Հայաստանում, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, գործարկվեց հեռավար կրթության համակարգ, որը գործում է մինչեւ այժմ, սակայն շատերը քննադատում են այս համակարգը, խնդիրներ մատնանշում: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ զրուցել ենք հեռավար կրթության խնդիրների, առկա բողոքների մասին: -Տիկի՛ն Ստեփանյան, ըստ Ձեզ՝ հաջողվե՞ց Հայաստանում հեռավար կրթություն իրականացնել, քանի որ աշակերտ-ուսուցիչները, ուսանող-դասախոսները շփվում էին առցանց …