Շրջակա միջավայրի նախարարությունը որոշել է փոփոխություն կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքում եւ խստացումներ սահմանել, օրինակ, ոռոգման համակարգերի աղտոտման համար: Բացի այդ, նախագծով խստացվել են նաեւ ՀՀ վարչական օրենսգրքի ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի օգտագործմանն ու պահպանությանը վերաբերվող 61-րդ, 62-րդ, 63-րդ, 63.1-րդ, 63.3-րդ, 63.4-րդ, 63.5-րդ, 63.6-րդ հոդվածներով նախատեսված սանկցիաները: Այդ հոդվածներով վարչական պատասխանատվություն ենթադրող սանկցիաների …