Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (նստավայրը` Իջեւան) նախագահ Աիդա Սարգսյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մարտի 15-ին այս ընտրատարածքում Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու են գրանցվել Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն ու «Երեւանի գարեջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ, ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանը: Նրանք երկուսն էլ առաջադրվել են իրենց կուսակցությունների կողմից: Թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից (նստավայրը` Նոյեմբերյան) տեղեկացանք, որ այս ընտրատարածքում առայժմ առաջադրումներ չկան: Միքայել Վարդանյանի լիազորված անձը եւ Նոյեմբերյանի ավագանու անդամ, գործարար Վարուժան Բաբաջանյանը հանձնաժողովից վերցրել են պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Վարուժանը մեզ ասաց, որ ինքը 99 տոկոսով որոշել է, որ թեկնածությունն առաջադրելու է: Նրա խոսքերով` ինքը տեսնում է, որ հասարակությունն այս գործում աջակցում է իրեն: Վարուժան Բաբաջանյանը 28 տարեկան է, չամուսնացած: Գործարար լինելուց զատ` պատմություն է դասավանդում Երեւանի մասնավոր բուհերից մեկում:
ՀԱԿՈԲՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱԿՈԲՅԱՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ