Ամերիկյան իշխանությունները խստացրել են պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: Ինչպես ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում, ցանկի մեջ են ընդգրկվել Ռուսաստանի գրեթե բոլոր խոշոր ռազմաարդունաբերական ձեռնարկությունները:
Նրանց թվում են «Կալաշնիկով» կոնցերնը, «Ուրալվագոնզավոդ» կորպորացիան, «Ալմազ-Անթեյ» պետական կոնցեռնը, «Բազալտ» գիտաարդյունաբերական միավորումը և այլն:
Պատժամիջոցները տարածվում են նաև Գազպրոմբանկի, Վնեշէկոնոմբանկի, ինչպես նաև «Ռոսնեֆտ» ձեռնարկության վրա, տեղեկացնում է rosbalt.ru-ն: