
«Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլիասը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի ներկայիս ակումբում, հաղորդում է AS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Կասիլիասը ցանկանում էր լքել ակումբն այս ամառ, սակայն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ զրույցից հետո նրանք եկել են համաձայնության. 2014/15 մրցաշրջանը նա կանցկացնի «Ռեալում», ինչից հետո նրան չեն խանգարի լքել թիմն ազատ գործակալի կարգավիճակով: