Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը նոր օծանելիք նվեր կստանա: Օծանելիքը վաճառքի չի հանվի, այն միակ օրինակով կունենա միայն պապը: Ինչպես հաղորդում է Life News-ը, Ուրբինո քաղաքի համալսարանի բնական գիտությունների շրջանավարտ, կոչումով օծանելագործ Սիլվանա Կազոլին որոշել է Հռոմի պապին նվիրել նրա սեփական բուրմունքը: «Պապի համար պատրաստվող օծանելիքը կունենա ծաղկած լիմոնի եւ գարնանային խոտի բույր, որն արտահայտում է նրա սերը բնության եւ վայրի կենդանիների նկատմամբ, ինչպես նաեւ խաղաղություն եւ հանգստություն»,-ասել է Կազոլին:
ՍԵՓԱԿԱՆ ԲՈՒՐՄՈՒՆՔԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ