
Կառավարության հուլիսի 17-ի նիստում Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն առաջարկեց «Ֆարմատեք» փակ բաժնետիրականը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տալ և ներկայացրեց միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը:
«Տրամադրել «Ֆարմատեք» փակ բաժնետիրական ընկերությանը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» տարածքում շահագործողի թույլտվություն դեղագործական գործունեության իրականացման համար: Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանել 3 տարի` երկարաձգելու հնարավորությամբ», – նշված է որոշման մեջ: