
Կառավարության հուլիսի 17-ի նիստում հաստատվեց «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Դավիթ Էդուարդի Մուրադյանի ընտրության արդյունքները:
Ըստ այդմ` Կրթության և գիտության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Դ.Մուրադյանի հետ կկնքի աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով: Հարցը կառավարության նիստում ներկայացրեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: