ՔԱՂԱՔ` 1 ԲՆԱԿՉՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ամերիկյան Բուֆորդ քաղաքը, որտեղ ապրում է ընդամենը մեկ մարդ, հանվել է աճուրդի»,-գրում է Wyoming News-ը: Բուֆորդը, որը գտնվում է Շայեն եւ Լարամ քաղաքների արանքում, կառուցվել է 19-րդ դարում: Այստեղ ապրել է մոտ 2.000 բնակիչ, հիմնականում` երկաթգծի շինարարներն եւ իրենց ընտանիքների անդամները: Քաղաքի միակ բնակիչ եւ ինքնահռչակ քաղաքապետ Դոն Սեմմոնսը որոշել է փոխել իր բնակության վայրը եւ իր քաղաքը հանել աճուրդի: Նախնական գինը 100 հազար դոլար է: Սեմմոնսն այն անվանել է իր ընտանիքի համար հիանալի հիշողությունների քաղաք, բայց քանի որ բոլորը տեղափոխվել են բնակության այլ վայրեր, ինքը եւս ուզում է հեռանալ քաղաքից:




Լրահոս