
Ինչպես հայտնի է, 2 տարի առաջ կառավարությունից ցորենի սերմացու ստացած վարդենիսցիներն այսօր հավաքվել էին կառավարության առաջ Հովիկ Աբրահամյանին հանդիպելու պահանջով և հայտարարում էին, որ սերմացոuն չի աճել, ու հետևաբար իրենք պարտքը վերադարձնելու հնարավորություն չունեն:
Պարզվեց նաև, որ նախորդ կառավարությունը սերմացուն տվել է պայմանով, որ ոչ թե դրանց հասցեատերերը հավասար քանակությամբ ավելի ուշ ետ վերադարձնեն, այլ մեկը ՝ երկուսի հարաբերակցությամբ: Այս հանգամանքն էլ բողոքավոր հողագործներին հնավորություն տվեց հայտարարել, թե կառավարությունը զբաղված է վաշխառությամբ: