Բրիտանացի բժիշկները տագնապի մեջ են երկրում նարգիլեի տարածվածության պատճառով: BBC-ին հայտնում է, որ նրանք երիտասարդների մոտ սրտային հիվանդությունների աճը կապում են հենց նարգիլեի օգտագործման հետ: «Նարգիլեի մեկժամյա օգտագործումը հավասար է 100-200 հատ ծխախոտի արդյունքին»,- հայտարարում են բրիտանացի սրտաբանները: Ըստ վերջին հարցումների` անգլիացիների 9%-ը նարգիլեն անվնաս է համարում, մինչդեռ միայն 40%-ը գիտի, որ նարգիլեն իր մեջ ծխախոտ է պարունակում:
ՎՆԱՍԱԿԱՐ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ